Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ովքեր են «Ներուժ»-ի հաղթողները. Garoon Tech՝ գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացում
News 26/12/2019 14:38

Դեկտեմբերի 16-20-ը Դիլիջանի UWC դպրոցում անցկացվեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը։

Ծրագրի հիմնական նպատակն էր՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը։

«Ներուժ»-ի հաղթող թիմերից մեկը Garoon Tech ստարտափն է, որը գրավեց 2-րդ հորիզոնականը և ստացավ $25.000 մրցանակ։ Garoon Tech-ը գյուղատնտեսական գործընթացների ավտոմատացման խելացի համակարգերի մշակման ծառայություն է։ Ստարտափի համահիմնադիր Հայկ Բադալյանը կիսվեց մեզ հետ իրենց պրոյեկտի, մրցակիցների և հաղթանակի մասին։

Մեր ստարտափը զբաղվում է գյուղատնտեսական պրոցեսների ավտոմատացումով՝ և սարքավորման, և ծրագրային ապահովման մասով։ Մենք տրամադրում ենք ամբողջական լուծում և փորձում ենք կենտրոնանալ հենց զարգացող շուկաների վրա՝ Հայաստան, նախկին սովետական երկրներ։

Նպատակը կայանում է նրանում, որպեսզի լուծենք տվյալներ չունենալու խնդիրը։ Մենք չենք վաճառում սարք, մենք վաճառում ենք ծառայություն, որը հիմնված է ամսավճարի վրա։ Եվ մեկ սարքը հնարավորություն ունենք տեղադրելու մի քանի հարևան ֆերմերների մոտ, ինչը նվազեցնում է գինը։

Շատ ուրախ եմ, որ այսօր մրցանակի արժանացանք՝ 2-րդ տեղը արդեն զարգացած ստարտափների մեջ։ Ունեի շատ նախընտրած ստարտափներ։ Մրցանակին համ չէի սպասում, համ սպասում էի։ Սպասում էի, քանի որ արդեն մեկ տարի է կենտրոնացած, սեփական ռեսուրսները ներդնելով, այս գործը անում ենք։ Երևի ժյուրին նկատեց, որ կա գրանցված արդյունք, կան արդեն որոշ տեղադրված սարքավորումներ։ Մյուս կողմից չեի սպասում այն պատճառով, քանի որ մրցակցությունը ուժեղ էր, նամանավանդ այս, ավելի կատարելագործված ֆազայի ստարտափների մեջ։ Բոլորն էլ արժանի էին, բայց այնպես ստացվեց, որ այս մրցույթում մրցանակ ստացանք մենք»,- ասաց Հայկը։