![Զիլ Ակադեմիան մեկնարկում է մեքենայական ուսուցման դասընթաց](https://starthub.am/pub/uploads/2019/12/79676972_138839510871981_8452197662286938112_o_117280323.jpg)
News
26/12/2019 09:44
Տարեցտարի զարգանում են մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ոլորտները, կիրառություն ստանալով նույնիսկ մեր ամենօրյա կյանքում՝ սկսած երգացանկի անհատական առաջարկություններից, մինչև ֆեյսբուքյան պատի գովազդները։
Հունվարի 14-ին Զիլ Ակադեմիան մեկնարկում է մեքենայական ուսուցման դասընթացը։
Զիլ ակադեմիան սկսում է մեքենայական ուսուցման նոր խորացված դասընթաց, որը կօգնի ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ այս ոլորտում աշխատելու համար: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ծրագրավորման տարրական և մաթեմատիկայի հիմնային գիտելիքներ:
Դասընթացների մանրամասներին ծանոթանալու և գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումով: Գրանցման վերջնաժամկետն է հունվարի 9-ը։