Տեխնոձմեռ Թումոյում. ի՞նչ են սովորում ուսանողները տեխնոլոգիական աշխատարանների ընթացքում
News 27-12-2019 15:01

Թումոյում շարունակվում է Տեխնոձմեռը: Ներկա պահին կենտրոնում անցնում են տեխնոլոգիական 4 աշխատարաններ.

1․ Yale համալսարանից Արթուր Կասումյանի ուսանողները բաժանվել են 4 խմբի ու Vue.js հարթակի օգնությամբ ստեղծում են 4 հավելված` նախատեսված քաղաքում տեղի ունեցող միջոցառումների, հայկական արվեստի, երգեր թարգմանելու և զբոսաշրջիկների համար:

2․ Հարվարդի համալսարանից Սերենա Դեվիսի ուսանողները ուսումնասիրում եմ մեքենայական ուսուցում ու Microsoft Azure-ի ու R ծրագրավորման լեզվի օգնությամբ ներբեռնում են տվյալներ Google Play-ից, Apple Store-ից ու անգամ Թումոյից ու իսկական կախարդանք են իրականացնում դրանցով: Արդյունքները` շուտով:

3․ Yale-ից Արթին Կասումյանի ուսանողները նույնպես բաժանվել են 4 խմբի ու Ruby on rails ծրագրավորման լեզվով 4 տարբեր հավելվածներ են ստեղծում` թումոցիների համար նախատեսված չատից մինչև Հայաստանի փողոցներում «ոչ պաշտոնական» արվեստի գործերի համար նախատեսված հավելված:

4․ Yale-ից Ռուլա Շարքավեն իր շուրջն է հավաքվել միայն աղջիկներից կազմված թիմ, որը Java-ի, Html-ի, Css-ի և PHP-ի օգնությամբ ստեղծում է խաղեր, կայքեր ու հավելվածներ, որոնք օգնում են մարդկանց վիրտուալ աշխարհում լինել ավելի գիտակից ու պաշտպանվել կիբերհարձակումներից:

Նշենք, որ հունվարին Թումոյում կանցկացվի ևս 4 աշխատարան։ Բոլոր Թումո ուսանողները կարող են գրանցվել հետևյալ հղումով։