Հունվարի 10-ին 20։00-ին ISTC-ում տեղի կունենա «Ինչ են գեները պատմում մեր մասին» թեմայով հանրային սեմինարը։ Հանդիպման ընթացքում դուք կիմանաք.
– Ի՞նչ են իրենցից ներկայացնում գենոմն ու գեները,
– Ի՞նչ են դրանք պատմում մեր առանձնահատկությունների մասին,
– Ո՞րն է գենոմիկայի դերը բժշկության մեջ,
– Ի՞նչ նպատակի են ծառայում տարբեր երկրների ազգային գենոմ նախագծերը,
– Որո՞նք են հայկական գենոմ նախագծի նպատակները,
– Գենոմային տեխնոլոգիաների դերը տնտեսության մեջ։
Միջոցառմանը կարող են մասնակցել բոլոր նրանք, ում հետաքրքիր է գենոմը կամ հայկական գենոմ նախագիծը։ Սեմինարը նախատեսված է լայն հանրության համար՝ հնարավորինս մատչելի մատուցմամբ։
Սեմինարի խոսնակներն են՝
– Արսեն Առաքելյանը,
– Լևոն Եպիսկոպոսյանը,
– Լիլիթ Ներսիսյանը,
– Մարիա Նիկողոսյանը։
Ծրագիր՝
20։00 – 21։00՝ Սեմինար-քննարկում հետևյալ թեմաներով՝
– ի՞նչ է գենոմը, ի՞նչ են գեները,
– Հայերի և այլ պոպուլյացիաների հիվանդությունների գենետիկական բաշխումը,
– Հայերի գենետիկական պատմությունը,
– Հայկական գենոմ նախագծի նպատակները,
– Գենոմիկա, գենոմային տեխնոլոգիաներ,
21։00 – 22։00՝ Գինու հյուրասիրություն
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։