Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Python ծրագրավորման դասընթացի տեղեկատվական հանդիպում
News 08/01/2020 12:00

Հունվարի 9-ին 19։00-ին ISTC-ում տեղի կունենա Python ծրագրավորման լեզվի դասընթացի տեղեկատվական հանդիպումը։ Դրա ընթացքում մասնակիցները կարող են ծանոթանալ դասընթացավար՝ Ժիրայր Մելիքյանի հետ, ով կպատմի Python-ի կիրառության ու IT ոլորտում դրա պահանջարկի մասին։

Հանդիպման ընթացքում մասնակիցները նաև կծանոթանան Զիլ Ակադեմիայի մեթոդաբանությանը, սովորելու առավելություններին ու զեղչային համակարգին։

Հանդիպմանը գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Զիլ Ակադեմիան մեկնարկում է Python ծրագրավորման լեզվի դասընթացը։ Քանի որ դասընթացը սկսնակների համար է, ծրագրավորման գիտելիքներ կամ փորձ չի պահանջվում։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։