Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Global Game Jam հաքաթոնը ընդունում է հայտեր
News 09/01/2020 11:10

Խաղերի ստեղծման աշխարհի ամենամեծ և ամենակրեատիվ հաքաթոնը՝ Global Game Jam-ը արդեն չորրորդ անգամ Հայաստանում կանցկացվի 2020թ-ի հունվարի 31-ից մինչև փետրվարի 2-ը։

Միջոցառումն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել՝ հետևելով այս հղմանը։

GGJ-ի մասնակիցները պիտի լինեն չափահաս կամ միջոցառման ամբող ընթացքում լինեն ծնողի հսկողության տակ։

Միջոցառումը տևում է 48 ժամ, որի ընթացքում դուք կարող եք ստեղծել սեղանի խաղ կամ վիդեո խաղ։ Կարող եք մասնակցել թիմով կամ թիմ կազմել տեղում։ Խաղերի ստեղծման փորձ ու մասնագիտական հմտություններ ունենալը պարտադիր չէ։

Միջոցառման համակազմակերպիչներն են Noor Games-ը, Rockbite Games-ը և AUA EPIC-ը (Հայաստանի Ամերիկյան Համալսարանի Ձեռներեցության եւ Նորարարական Տեխնոլոգիաների Կենտրոն)։