Categories: News

UI/UX դիզայն դասընթացի տեղեկատվական հանդիպում

Հունվարի 14-ին 17։30-ին Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանում (Microsoft Innovation Center Armenia) տեղի կունենա «UI/UX դիզայն» դասընթացի տեղեկատվական հանդիպումը։

UI/UX դիզայնի գաղափարը կոտրել է այն կարծրատիպը, որ դիզայներները ստեղծագործողներ են և պետք է ունենան գեղագիտական ճաշակ։ UI/UX դիզայնը կիրառվում է կայքերի, բջջային հավելվածների և այլ հարթակների մշակման ժամանակ։

Հանդիպման ընթացքում կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ դասընթացի բովանդակությանն ու դասախոսի մեթոդաբանությանը։

Մուտքը ազատ է։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

 

Share