Categories: News

Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 6-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև հունվարի 15-ը

Beeline ստարտափ ինկուբատորը կընդունի 6-րդ ինկուբացիոն շրջանի հայտերը մինչև հունվարի 15-ը։

Beeline ստարտափ ինկուբատորի նպատակն է՝ օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։

Ինկուբացիոն ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Share