Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ի՞նչ տեսք ունի հայկական ստարտափ էկոհամակարգը. Խեսուս (Չուս) Լոզանո
News 10/01/2020 14:29

Միջազգային փորձագետ, ձեռնարկատեր, բիզնես հրեշտակ Խեսուս (Չուս) Լոզանոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի ՏՀՏ էկոհամակարգը ներկայացնող իր կողմից կազմված հերթական ինֆոգրաֆիկան։

Պատկերում մանրամասն ներկայացված են բոլոր այն կենտրոնները կամ ընկերությունները, որոնք տրամադրում են ստարտափներին թե՛ գիտելիք, թե՛ ֆինանսավորում, թե՛ կապեր։

Առաջին բաժնում ցուցադրված են այն բոլոր կենտրոնները, որոնք սկսնակներին տարբեր փուլերում տրամադրում են բիզնես և տեխնիկական գիտելիքներ։

Ըստ փորձագետի՝ գաղափարային փուլում գտնվող ստարտափներին տեխնիկապես աջակցում են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ), Արմաթ ինժեներական լաբորատորիաները և այլ կենտրոններ։

Նախասաղմնային փուլում գիտելիքներ են տրամադրում Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC), Beeline Ստարտափ Ինկուբատորը, Founder Institute-ը, FAST-ը, ImpactAim Venture Accelerator-ը։ Իսկ սաղմնային փուլում՝ Start Doon-ը և Armenia Startup Academy-ն։

Ներդրումների տեսանկյունից օգնության են հասնում FAST (Foundation for Armenian Science and Technology) հիմնադրամը, Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (BANA), Angel Investor Club of Armenia-ն (AICA), SPRINT-ը և Crosspring-ը։ Փուլային ներդրումները կատարում են smartgate.vc-բ, HIVE-ը և Granatus Ventures-ը։

Ինչը կապված է պետական ֆինանսավորմամանը, ապա ներդրումներ կատարում են ՀԲԸՄ-ն, ՀՀ կառավարությունը, EU4Business-ը, Գերմանական զարգացման համագործակցությունը (GIZ) և այլն։

Նա նաև ներկայացրել է, թե Հայաստանում որ կենտրոններն են ապահովում ստարտափներին միջավայրով և աջակցում կապերի ձեռքբերման գործում։ Ֆրանց թվում են TUMO-ն, EIF-ը, Digitec-ը, GIF-ը, Startup Armenia Foundation-ը, UATE-ն, Girls in Tech-ը, FuckUp nights-ը, Seaside Startup Summit-ը և այլն։ Ուրախությամբ նշում ենք, որ Starthub-ը նույնպես նեռարվել է այս ցուցոակում որպես ստարտափների աջակից կապերի ձեռքբերման գործում։

Ստարտափներին հնարավորություններ են ընձեռնում այնպիսի կազմակերպություններ, ինչպես GTC-ն, VTC-ն, ISTC-ն, ANEL-ը, Repat Armenia-ն, DEWORKACY-ն, AITC-ն, Miccrosoft Innovation Center Armenia-ն, ImpactHub-ը, Hero House-ը, Mergelyan Cluster-ը և այլն։

Ինֆոգրաֆիկան կարելի է տեսնել այստեղ։