Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը հրավիրում են մասնակցելու 3D մոդելավորման խորացված դասընթացին, որի ընթացքում կուսումնասիրվեն հետևյալ թեմաները՝
– արտադրական մոդելավորում,
– կահույքի մոդելավորում,
– ինտերիեր մոդելավորում,
– էքստերիեր մոդելավորում,
– մատերիաների և տեքստուրաների մոդելավորում,
– թվային քանդակագործություն,
– Ստուդիո դիզայն,
– MassFX, VFX (տեսողական էֆֆեկտներ):
Բացի մասնագիտական գիտելիքներից դասընթացի ընթացքում ուսանողները ձեռք կբերեն նաև CV/Resume գրելու և Portfolio կազմելու հմտություններ։
Դասընթացի ընդհանուր տևողությունն է 6 ամիս։ Ամսական վճարը կազմում է 20․000 ՀՀ դրամ։ Դասընթացը կմեկնարկի փետրվարի 1-ին։
Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 31-ը։ Մասնակցության համար կարող են դիմել 17 տարին լրացած անձինք։
Նշենք, որ նախնական գիտելիքներ չեն պահանջվում։
Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց կից հղումով։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055-13-55-58 հեռախոսահամարով կամ այցելել Գյումրու տեխնոլոգիական կենտրոն (հասցե՝ Գայի 1փ, 3-րդ հարկ, 309 սենյակ)։