2019-ի դեկտեմբերին «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել էր «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթը։ Մրցույթի նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այդ մասին գրել է. «Հայտարարված դրամաշնորհների մրցույթին այս պահին ունենք 173 դիմորդներ, որոնցից 7-ը կհաղթեն և կստանան 2,5 միլիոնական դրամ։
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այս ծրագիրը շարունակակակն բնույթ է կրում և տարվա ընթացքում հայտարարվելու են ևս մի քանի նմանատիպ մրցույթներ` 5-25 միլիոն դրամ փաթեթներով։
Այնպես որ, խնդրում եմ ձևակերպել գաղափարները, գտնել թիմակիցներ, ուսումնասիրել համաշխարհային շուկաները և պատրաստվել դիմելու հետագա մրցույթներին։
Նախորդ մրցույթի մասին կարող եք տեղեկանալ այստեղ»։