Հունվարի 15-ին AITC-ում տեղի կունենա Որակի ապահովման/Quality Assurance դասընթացի տեղեկատվական հանդիպումը։ Հանդիպման մուտքը ազատ է, բայց հարկավոր է նախապես գրանցվել։ Դա կարող եք անել հետևյալ հղումով։
Ծրագրային համակարգերի տարածման և ՏՏ ոլորտ աճին զուգընթաց ավելանում է նաև Որակի Ապահովման (QA) մասնագետների պահանջարկը։ Որակի Ապահովման մասնագետների պատասխանատվության տակ մասնավորապես ընկնում է ստեղծվող ծրագրի թեստավորումը։ Դասընթացը ծանոթացնում է թեստավորման հիմնական գաղափարների, մեթոդների, գործիքների և գործընթացների հետ: Դասընթացը ներառում է նաև կիրառական դասաժամեր իրական նախագծի վրա:
Դասընթացը վարելու է Արշակ Բալյանը, ով հանդիսանում է ISTQB հայկական հարթակի (ArmSTQB) համահիմնադիրը: Որակի ապահովման ոլորտում նա ունի 9+ աշխատանքային փորձ, ինչպես նաև ավելի քան 6 տարվա դասավանդման փորձ։
Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Դասընթացին դիմելու նախապայմաններն են՝
– անգլերենի իմացություն տեխնիկական գրականություն ընթերցելու համար,
– դպրոցական մակարդակի մաթեմատիկական գիտելիքներ,
– տարրական համակարգչային գիտելիքներ։
Մինչ դասընթացի սկսվելը մասնակիցները կհանձնեն թեստ վերը նշվածի վերաբերյալ:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, մասնակիցների ընտրությունը կկատարվի ըստ դիմելու առաջնահերթության: Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 / 93 55-68-10:
Դասընթացին գրանցվել կարող եք հետևյալ հղումով։