Ապրիլ, 2021
April 2021
M T W T F S S
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Նոր հնարավորություն «Balaton AI» արհեստական բանականության կրթական կենտրոնի կողմից
News 14/01/2020 11:00

«Balaton AI» արհեստական բանականության կրթական կենտրոնը հնարավորություն է ընձեռում երկու՝ 14-15 տարեկան ուսանողի, շրջանցելով նախընտրական փուլը, միանալ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մասնաշենքում կազմակերպվելիք հիմնական դասընթացներին.

I փուլ – Pyton, ալգորիթմների տեսություն, դիսկրետ մաթեմատիկայի տարրեր, անգլերեն,

II փուլ – բարձրագույն մաթեմատիկայի տարրեր, AI /արհեստական բանականություն/ եւ ML /մեքենայական ուսուցում/:

Ուսուցման ամբողջական կուրսի տեւողությունը՝ 18 ամիս: Ուսանողները վճարում են 13 ամիսների դասընթացի դիմաց, մնացած 5 ամիսների ընթացքում ուսանողները կանցնեն պրակտիկա՝ Գյումրիի, Երեւանի եւ արտերկրի մասնագիտական կազմակերպություններում: Լավագույն ուսանողները հնարավորություն կստանան դասավանդել ուսուցման կուրսը նոր սկսած ուսանողներին:

Դիմորդները պետք է օժտված լինեն մաթեմատիկական մտածելակերպով։

Մանրամասների համար մինչեւ հունվարի 18-ը կարող եք զանգահարել 093 88-95-25 հեռախոսահամարով կամ երկուշաբթիից-շաբաթ օրերին ժամը 19:00-21:00-ն դիմել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի 304 սենյակ։