Categories: News

«1991 ստորաբաժանման» թեստավորմանը մասնակցել է շուրջ 400 մասնակից

Հունվարի 14-ին հարյուրավոր ապագա զինծառայողներ մասնակցեցին «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլին։

Թեստավորմանը մասնակցել է շուրջ 400 մասնակից։ Տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST հիմնադրամի 6 ամսյա անվճար դասընթացը պաշտոնապես մեկնարկում է հունվարի 29-ին։

Նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքում գտնվող անձանց տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որի շնորհիվ վերջիններս առավել պատրաստված կլինեն հետագայում «1991 ստորաբաժանում»-ում ծառայություն անցնելու համար։

Նախապատրաստական դասընթացի բովանդակությունը՝

– Գծային հանրահաշիվ և անալիտիկ երկրաչափություն,

– Մաթեմատիկական անալիզ,

– Հավանականությունների տեսություն,

– Ծրագրավորման հիմունքներ,

– Մեքենայական ուսուցման հիմունքներ,

– Նեյրոնային ցանցերի հիմունքներ,

– Ավարտական նախագծեր։

Share