Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
PicsArt-ը` աշխարհի ամենաշատ ներբեռնված 20 հավելվածների շարքում
News 15/01/2020 14:23

PicsArt-ը հայտնվել է Sensor Tower հարթակի կողմից հրապարակված ամենաշատ ներբեռնված հավելվածների ցուցակում։

Հրապարակված տվյալների համաձայն ներբեռնումների ամենամեծ քանակն ապահովել է WhatsApp հաղորդակցական հարթակը՝ 850+ մլն։ Երկրորդ տեղում է Tiktok տեսահարթակը՝ 750 մլն։ Եռյակը եզրափակում է Facebook Messenger-ը՝ մոտ 690+ մլն ներբեռնում։

Ամենամեծ ներբեռնումների քանակ ունեցող հավելվածների ցուցակում է հայտնվել հայկական PicsArt-ը՝ մոտ 150 մլն-ից ավել ներբեռնում։ Հիշեցնենք, որ PicsArt-ը արդեն բազմիցս հայտնվել է Sensor Tower-ի ցուցակներում։ Օրինակ, հավելվածը արդեն երրորդ եռամսյակն է, ինչ հայտնվում է ամենաներբեռնվող հավելվածների շարքում։

PicsArt-ը միակ անվճար հավելվածն է, որն ունի նկարների խմբագրման համար նախատեսված ավելի քան 3000 գործիք ու հատուկ արհեստական ինտելեկտով զինված էֆեկտներ: Հասանելի է ողջ աշխարհում՝ 30 լեզվով, ունի ամսական 100 մլն ավելի ակտիվ օգտատեր: Անվճար է iOS, Android և Windows հարթակների համար: