Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Մեկնարկում է «Web ծրագրավորման հիմունքներ» դասընթացը
News 16/01/2020 10:08

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (VTC) և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (EIF) հրավիրում են մասնակցելու Web ծրագրավորման հիմունքներ (HTML/CSS) վճարովի դասընթացին:

Դասընթացի նպատակն է.

– ծանոթանալ WEB ծրագրավորման հիմունքներին, կառուցվածքին, արդիական մոտեցումներին,

– ուսումնասիրել և կիրառել վեբ ծրագրավորման HTML լեզուն և դրա հնարավորությունները,

– կառուցել WEB էջը HTML–ով և ձևավորել CSS-ով:

Նշենք, որ դասընթացին մասնակցելու համար նախնական գիտելիքներ անհրաժեշտ չեն: Այն կմեկնարկի փետրվարին։ Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։

Դասընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74-97-05 հեռախոսահամարով կամ այցելել ՎՏԿ, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12: