Հունվար, 2021
January 2021
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ինֆոգրաֆիկա. որո՞նք են 2019-ի նոր միաեղջյուր ընկերությունները
News 16/01/2020 12:42

2019 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ միաեղջյուր (unicorn) դարձել է 142 ընկերություն: Այդ մասին նշվում է Crunchbase Unicorn Board-ում։

Այս թիվը համեմատաբար փոքր է, քան 2018 թվականի ռեկորդային ցուցանիշը՝ 158 ընկերություն, բայց ավելի մեծ է քան 2017-ինը (102 ընկերություն), 2016-ինը (87 ընկերություն) և 2015-ինը (106 ընկերություն): Միաեղջյուր կոչվելու համար մասնավոր ձեռնարկատիրական ընկերությունները, որոնք ֆինանսավորվում են վենչուրային կապիտալների կողմից, պետք է ֆինանսավորման փուլի ընթացքում գնահատվեին 1 միլիարդ դոլար կամ ավելի։

2019 թվականին Միացյալ Նահանգներում 78 նոր միաեղջյուր է հայտնվել, այս թիվը 11-ով ավել է, քան 2018-ի ցուցանիշը: Չինաստանում միաեղջյուրների ստեղծումը 2019 թվականին զգալիորեն դանդաղել է՝ 22 նոր միաեղջյուր, այն դեպքում, երբ այս թիվը հասել է իր մաքսիմումին 2018 թվականին՝ 58 միաեղջյուր: Նոր միաեղջյուրների քանակով հաջորդ հորիզոնականը գրավում են Գերմանիան և Բրազիլիան, որոնք ունեն հինգ ռեկորդային ընկերություն: Անցած տարվա ընթացքում Իսրայելը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան հայտնել են միայն չորս նոր միաեղջյուրի մասին:

2019 թվականին միաեղջյուր ընկերությունները ներգրավել են 85,1 միլիարդ դոլար։ 2018 թվականին այդ ցուցանիշը եղել է ավելի բարձր՝ 139 միլիարդ դոլար, իսկ 2017-ին՝ 93,8 միլիարդ դոլար:

2019 թվականին միաեղջյուր ըննկերությունները հիմնականում հանդես էին գալիս ֆինանսական ծառայությունների, առևտրի և գնումների, տվյալների և վերլուծությունների, տրանսպորտի, SaaS-ի և առողջապահության ոլորտներում:

Հինգ ամենաթանկ միաեղջյուրների թվում են հետևյալ ընկերությունները.

Uber Advanced Technologies Group (7,3 միլիարդ դոլար)՝ ինքնավար տրանսպորտային միջոցների ընկերություն, Uber-ի դուստր ձեռնարկությունը:

JD Health (7 միլիարդ դոլար)՝ դեղագործական արտադրանքների համար նախատեսված էլեկտրոնային առևտրի հարթակ:

Databricks (6,2 միլիարդ դոլար)`հաճախորդների վերլուծություն:

CloudKitchens (5 միլիարդ դոլար)՝ Travis Kalanick-ի խելացի սննդի առաքման խոհանոցները:

Rivian (5 միլիարդ դոլար)՝ ավտոմեքենաների և ավտոմոբիլային տեխնոլոգիաների արտադրող:

Վեց ընկերություններ, որոնք դարձել են միաեղջյուր 2019-ին և նույն տարում դարձել են նաև հանրային, ներառված են IPO վարկանիշային կարգում.

10X Genomics (3,7 միլիարդ դոլար)՝ գենոմիկայի հարթակ:

Vir Biotechnology (1,7 միլիարդ դոլար)՝ ընկերություն, որը կենտրոնացած է վարակիչ հիվանդությունների բուժմամբ:

The RealReal (1,7 միլիարդ դոլար)՝ շքեղ ապրանքների շուկա:

Bill.com (1.6 միլիարդ դոլար)՝ ընկերություն, որը ավտոմատացնում է back office-ի ֆինանսական գործառնությունները:

Canaan Creative (1,4 միլիարդ դոլար)՝ բլոկչեյն սերվերների արտադրող:

Health Catalyst (1,3 միլիարդ դոլար)՝ ընկերություն, որը զբաղվում է բժշկական տվյալների կառավարմամբ:

Բոլոր այս ընկերություններն ունեցել են IPO-ի ավելի բարձր վարկանիշ 2019-ի իրենց մասնավոր ֆինանսավորման վերջին փուլի համեմատ`սկսած Health Catalyst-ի 25%-ից մինչև 10X Genomics-ի 189%-ը: