Սեպտեմբեր, 2025
September 2025
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է «The Blockchain Challenger vol.3» ծրագիրը
News 20/01/2020 11:02

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան, հաշվի առնելով բլոկչեյն տեխնոլոգիայի նկատմամբ աճող հետաքրքրությունը, հերթական անգամ կազմակերպում է «The Blockchain Challenger vol.3» 5-շաբաթյա կրթական ծրագիրը։ Այս ծրագիրը մասնակիցներին ընձեռում է հնարավորություն ոչ միայն ձեռք բերելու գիտելիքներ բլոկչեյն տեխնոլոգիայի եւ նրա կիրառման մասին, այլ հիմնովին պատկերացնելու ոլորտի առանձնահատկությունները, ծանոթանալու փորձառու մասնագետների եւ ոլորտի առաջնորդների հետ, ձեւավորելու աշխատող գաղափարներ եւ իրականացնելու դրանք Nooor-ի աջակցությամբ։

“The Blockchain Challenger”-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ դիմումը։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Ծրագիրը կմեկնարկի փետրվարի 4-ին: Տեւողությունը՝ 5 շաբաթ (շաբաթական 3 հանդիպում)։

Դիմելու վերջնաժամկետն է հունվարի 25-ը։

Հարցերի դեպքում կարող եք գրել մեզ [email protected] էլ. հասցեով կամ զանգահարել 099 260 577 համարով։