Ագրոտեխնոլոգիական ստարտափները հնարավորոււթյուն ունեն դիմելու Cultiv@te միջազգային ծրագրին։
Նախընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած թիմերը հնարավորություն կստանան՝
– Հաստատել արդյունավետ միջազգային կապեր,
– Գրավել ներդրումներ ու համագործակցության առաջարկներ,
– Անդրադառնալ միջազգային շուկաներ մուտք գործելու խնդիրներին ու ռազմավարությանը,
– Վավերացնել կոմերցիան կենսունակությունը,
– Շահել դրամային պարգևներ:
Ինչպես նաև, ընտրված թիմերը Սինգապուրում կմասնակցեն ծրագրի գործընկեր 13 երկրների մասնագետների կողմից անցկացվող վերապատրաստման դասընթացների և մենթորներության, և ձեռք բերած գիտելիքների ու փորձի օգնությամբ զարգացնել իրենց արտադրանքը։ Ծրագրի ավարտին լավագույն բիզնես գաղափարները կարժանանան դրամական պարգևների և կներկայացվեն ներդրողների ու շահագրգիռ կազմակերպություններին։
Ծրագրիրը իրականացվում է ՄԱԶԾ Global Centre for Technology, Innovation and Sustainable Development -կողմից՝ Սինգապուրի կառավարության աջակցությամբ։ Ուրախ ենք նաև տեղեկացնել, որ Հայաստանի ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP in Armenia) այն 13 երկրների շարքում է, որոնք այս տարի հանդիսանում են Cultiv@te ծրագրի գործընկեր։
Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար այցելեք պաշտոնական վեբ կայք:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև 2020 թվականի փետրվարի 14-ը հետևյալ հղումով: