Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է կին ձեռներեցների համար նախատեսված ինկուբացիոն ծրագիր
News 21/01/2020 14:04

Impact Hub Yerevan-ը մեկնարկում է կին ձեռներեցների համար նախատեսված ինկուբացիոն ծրագիրը։

Կին ձեռներեցների ինկուբատորը 8-ամսյա ծրագիր է, որը մշակվել է Impact Hub Yerevan-ի և EFSE ձեռներեցության ակադեմիայի կողմից, որն աջակցում է այն կանանց, ովքեր իրենց ձեռնարկատիրական լուծումներով փորձում են աշխարհն ավելի լավը դարձնել:

Ծրագրի ընդհանուր նպատակն է Հայաստանում ձեռնարկատիրական էկոհամակարգը ավելի ուժեղ դարձնել և նպաստել կանանց ձեռներեցության զարգացմանը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 4-ը, 2020 թ., 23:59։ Գրանցվել կարող եք անցնելով հետևյալ հղումով։

Ծրագիրը կմեկնարկի 2020 թվականի փետրվարի վերջին։ Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։