Միավորելով առողջապահությունն ու թվային տեխնոլոգիաները. Թումո լաբորատորիաները սկսում է իր համագործակցությունը Healthcare Innovation Center-ի (HIC) հետ: Այս նոր նախագծի ընթացքում մասնակիցները կսովորեն ինչպես բարելավել Հայաստանի առողջապահական ոլորտը նորարական գործիքների և համակարգերի միջոցով: Ուսանողները ստեղծելու են հավելված, որը հավաքագրելու է տվյալներ Հայաստանի բժշկական հաստատություններից և ստեղծելու է տվյալների բազա:
Թումո լաբորատորիաները բաց են 18 տարին լրացած ուսանողների և երիտասարդ պրոֆեսիոնալների առաջ: Ավելին, Ամերիկյան համալսարանի ուսանողները, նախագծի մասնակցելով, կհավաքեն կրեդիտներ: Դասընթացին մասնակցելու և մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, կրթական և տեխնոլոգիական հանգույց է, որը ներառում է Թումոյի գործնական կրթական ծրագրերը, ենթակառուցվածքներ կրթության և աշխատանքի համար, ընդհանուր լաբորատորիաներ և Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: