Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Ի՞նչ են սովորում ԹՈՒՄՈ-ի ուսանողները Տեխնոձմեռ-ի ընթացքում
News 23/01/2020 11:16

Թումոյում շարունակվում է Տեխնոձմեռը, որի ընթացքում տեղի են ունենում բազմաթիվ տեխնոլոգիական դասընթացներ։ Այս պահին կենտրոնում ընթանում է 3 աշխատարան`

– Արհեստական բանականությունը կարո՞ղ է սուրճի բաժակ նայել: Նյու Յորքի համալսարանի ուսանող Հայկ Միքայելյանը ու թումոցիները միաձուլել են կախարդանքն ու տեխնոլոգիաները, փոփոխել Google home-ի ֆունկցիաները և ստեղծել չաթ-բոտ, որն էլ, հիմնվելով արդեն ներմուծված հարցերի ու ձեր պատասխանների վրա, գուշակում է ձեր մոտ առկա խաղաքարտը: Այս խառնաշփոթ պատմությունը հասկանալու համար ուրբաթ օրը ժամը 19:00-ին արի Թումո Երևան:

– Հարվարդից Լաուրա Ժարմուխամետովայի աշխատարանի ուսանողները լուսանկարների ֆիլտրների իսկական գունապնակ են ստեղծում Turi համակարգի միջոցով:

– Հարվարդի ուսանող Մարիա Բուրզիլյոյի աշխատարանի օդում թվեր են պտտվում: Ո՞րն է աշխարհի ամենահարուստ մարդկանց միջին տարիքը, ինչպիսի՞ տվյալներ կան հոգեկան առողջության ոլորտում. այսպիսի և այլ հետաքրքիր վիճակագրական տվյալների հիման վրա թումոցիները, R ծրագրավորման լեզվի օգնությամբ, գրաֆիկներ են ստեղծել: