Փետրվարի 4-ին 19։00-21։00 DISQO-ի հայաստանյան գրասենյակում (Հալաբյան 16) տեղի կունենա «Data Driven Management: A Guide to Company Transformation» թեմայով բանախոսությունը։
Մասնակցությունն անվճար է, բայց տեղերը սահմանափակ են: Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել, անցնելով հետևյալ հղումով։
Բիզնեսներից շատերը որդեգրում են տվյալների վրա հիմնված կառավարումը (data-driven management)՝ փոփոխությունների ազդեցությունը թեթևացնելու, ճկուն մնալու և համոզվելու, որ ընկերությունը չի խրվել հնացած գործընթացների մեջ:
DISQO-ն հրավիրում է իր պարբերաբար անցկացվող DISQOtech զրույցին, պատմելու իրենց փորձի մասին, թե ինչպես ստեղծել կամ կատարել անցում դեպի DDM:
Բանախոս Հարություն Բաղդասարյանը DISQO-ի հայաստանյան գրասենյակի Director of Engineering-ն է: Այս ոլորտում նա ունի ավելի քան 14 տարվա փորձ, արտադրանքի ռազմավարության և մարդկանց կառավարման ոլորտի փորձագետ է: Նա պատասխանատու է թիմի արդյունավետ աճի վերահսկման համար: