Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
AITC-ն տարին սկսում է նոր կրթական դասընթացներով
News 24/01/2020 13:20

Տարվա սկիզբը և նոր տասնամյակը բավականին արդյունավետ և ակտիվ էին ՏՀՏ Գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների կոմղմից համատեղ գործող ծրագրի համար, որն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից։

Հունվարին կենտրոնում անցկացվեց երկու տեղեկատվական սեմինար վեբ ծրագրավորման հիմունքների և QA / Ծրագրային ապահովման թեստավորման դասընթացների վերաբերյալ: Ավելի ուշ տեղեկատվական հանդիպումները ուղեկցվեցին իրական դասընթացների մեկնարկով:

Մասնավորապես, հունվարի 20-ին սկսվեց QA / Software Testing Fundamentals դասընթացը, որին մասնակցում էին 20 ուսանող:

Մեկ այլ դասընթաց՝ այս անգամ վեբ ծրագրավորման հետ կապված, մեկնարկել է հունվարի 21-ին:

Բացի այդ, կենտրոնում այս ամիս մեկնարկում են Java-ի, վեբ դիզայնի և Web For Teens դասընթացները:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ստեղծման պահից ի վեր ընդլայնում է կրթական հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների և գիտության բնագավառում՝ ստեղծելով նորարարական կենտրոններ Հայաստանի բուհերում: Հիմնադրամը աջակցում է այնպիսի կենտրոնների ստեղծմանը, ինչպիսիք են Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC) Երևանի պետական համալսարանում, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ը և mLab ECA-ն` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն-ը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի մոտակայքում):