Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի անդրադարձը «Արմաթին»
News 03/02/2020 09:22

«Ֆորբս» ամսագրում այսօր լույս տեսավ Հայաստանի տեխնոլոգիական միջավայրին ու հեռանկարներին վերաբերող ծավալուն հոդված։ «Բարի գալուստ աշխարհի հաջորդ տեխ հաբ՝ Հայաստան» վերտառությամբ հոդվածը հեղինակել է անցյալ տարվա աշնանը՝ «WCIT 2019»-ի օրերին, Հայաստան ժամանած լրագրող Վեյդ Շեպարդը։

Հոդվածի կրթական բաժնում անդրադարձ է կատարվում նաև «Արմաթ» լաբորատորիաներին, որոնցից մեկում էլ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը լրագրողին անձամբ ներկայացրեց դասապրոցեսն ու զրուցեց նախագծի շուրջ։

«Մեկ անհատ Հայաստանի ուսանողների տեխնոլոգիական կրթության բարելավումը դարձրեց իր կյանքի առաքելությունը՝ Կարեն Վարդանյանը։ 2014 թվականին նա մեկնարկ տվեց «Արմաթ» ծրագրին, որը նպատակ ունի ռոբոտաշինական խմբակներ տեղադրել մարզային դպրոցներում Հայաստանով մեկ», – գրում է Շեպարդը։

Հոդվածում նշվում է, որ «Արմաթ» նախագիծն անվճար է ու տարածվում է մեծ արագությամբ։ Այժմ կա ավելի քան 575 լաբորատորիա Հայաստանում ու Վրաստանում, որոնցում սովորելու հնարավորություն ունի ավելի քան 15,000 աշակերտ։ Շրջանավարտների 84%-ը, ըստ վիճակագրության, հետագայում ընդունվում է բուհ։

«Երբ ուսանողները սկսում էին համալսարանական ծրագրեր ուսումնասիրել, նկատեցինք, որ այն դպրոցները, որոնցից նրանք գալիս են, այդքան էլ ուժեղ չեն, այսպես կոչված, «STEM» (Science, Technology, Engineer, Math) կրթության մեջ։ Ուստի, սկսեցինք սարքավորումների որոնում՝ ապահովելու դպրոցները ռոբոտաշինական լաբորատորիաներով», – մեջբերվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքը։