Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
EPIC-ը ընդունում է հայտեր իր Ստարտափ Ինկուբացիոն Ծրագրին
News 03/02/2020 09:29

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) սկսել է ընդունել “Ստարտափ Ինկուբացիոն Ծրագիր, Գարուն 2020”-ի հայտադիմումները։ Սա յուրահատուկ հնարավորություն է երիտասարդ ձեռներեցների համար ստեղծել նոր բիզնես։

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) ձեռներեցության դասավանդման, համագործակցությունների ձեւավորմանըեւ ստարտափ գաղափարների զարգացման համար ստեղծված հարթակ է: EPIC-ի նպատակն է դաստիարակել բանիմաց, արդյունավետ եւ փորձառու ձեռներեցներ, որոնք հետամուտ կլինեն ինչպես Հայաստանին բնորոշ, այնպես էլ համընդհանուր նշանակության խնդիրների լուծմանը: Բարձրակարգ սարքավորում, համագործակցությանը նպաստող աշխատանքային միջավայր, տարատեսակ ծրագրեր եւ միջոցառումներ, մենթորների, խորհրդատուների եւ ներդրողների ներգրավում. ահա այն էկո-համակարգը, որ EPIC-ն առաջարկում է ապագա ձեռներեցներին:

EPIC ստարտափ ինկուբատորը 12 շաբաթ տևողությամբ ծրագիր է, որի ընթացքում բիզնես գաղափարներ ունեցող թիմերը և անհատները զարգացնում են իրենց գաղափարները և ձեռք են բերում առաջին հաճախորդներին: Ծրագիրը նախգծված է նաև այն մարդկանց համար, ովքեր չունեն փորձ բիզնես սկսելու և կառավարելու ոլորտում: Դիմելու համար անհրաժեշտ է ունենալ գաղափար և պատրաստ լինել նոր մարտահրավերների: Ծրագրին դիմելու միակ նախապայմանը թիմում առնվազն մեկ ՀԱՀ ուսանող կամ շրջանավարտ ունենալն է:

Ավելին իմանալու համար կարող եք անցնելել հետևյալ հղումով կամ գրել [email protected] էլ. հասցեին: Նշենք, որ դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 9-ը:

Ծրագրին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։