Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Թվային մարքեթինգի դասընթաց Վանաձորում
News 04/02/2020 10:09

Թվային մարքեթինգի մասնագիտացված ծառայություններ մատուցող Call to Action – Digital Marketing Agency ընկերությունը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպում է սոց․ մեդիա մարքեթինգի վերաբերյալ «SMM from A to Z» վճարովի դասընթացը։

Դառնալով սոց․ մեդիա մարքեթինգի մասնագետ՝ դուք կկարողանաք, առանց հայրենի քաղաքը լքելու, աշխատել թե՛ Վանաձորում, թե՛ Հայաստանի ցանկացած քաղաքում և թե՛ Հայաստանից դուրս գործող տարբեր կազմակերպությունների համար։

Դասընթացը նախատեսված է․

– Ուսանողների համար, ովքեր ցանկանում են ստանալ ժամանակակից, պահանջված մասնագիտություն,
– սոց․ մեդիա մարքեթինգի ոլորտում որոշակի փորձ ունեցող մասնագետների համար, ովքեր ցանկանում են խորացնել մասնագիտական գիտելիքները,
– մարքեթինգի մասնագետների համար, ովքեր ցանկանում են տիրապետել և մասնագիտանալ նաև smm-ի ուղղությամբ,
– փոքր և միջին ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ինքնուրույն գլուխ հանել իրենց բիզնեսի՝ սոցիալական հարթակներում առաջխաղացումից,
– ոլորտով հետաքրքրված ցանկացած անձանց համար։

Դասընթացը մեկնարկելու է մարտի 14-ին և անցկացնվելու է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Դասընթացի ծրագրին ծանոթանալու և գրանցվելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։