Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Մեկնարկում է Android դասընթացի 1-ին փուլը
News 05/02/2020 11:35

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը մեկնարկում են Android դասընթացի 1-ին փուլը։

Android-ը հանդիսանում է ամենաշատ օգտագործվող օպերացիոն համակարգերից մեկը․ աշխարհի բնակչության 1․4 միլիարդից ավելին օգտվում է հենց Android-ից։ Նրան է պատկանում հեռախոսների օպերացիոն համակարգերի շուկայի գերակշիռ հատվածը՝ 85%-ը։

Դասընթացի մասնակցությունը հնարավորություն կտա՝

– Ծանոթանալ Android օպերացիոն համակարգի կողմից ընձեռվող հնարավորություններին,

– Ստանալ մրցունակ լինելու և եկամտաբեր աշխատանք գտնելու հեռանկարներ,

– Աշխատաշուկայում դառնալ պահանջված մասնագետ:

Դասընթացին մասնակցելու համար կարող եք գրանցվել առցանց հետևյալ հղումով։ Դասընթացի մանրամասներին ծանոթանալու համար կարող եք անցնել այստեղ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 74 97 05 հեռախոսահամարով կամ այցելել ՎՏԿ, հասցե՝ ք. Վանաձոր, Շինարարների 12: