News
05/02/2020 11:38
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և FAST-ը հրավիրում են ծրագրավորողներին ստեղծել Հայաստանում անտառվերականգնման ամենամեծ նախագծի կայքն ու բջջային հավելվածը։
2020թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանում նախատեսվում է տնկել ՝10 միլիոն ծառ։ Այդ կերպ բոլորով կպայքարենք կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման դեմ՝ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին։
Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո։
Դիմել մինչև փետրվարի 14-ը` [email protected]
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 818 557 համարին։