Categories: News

10m նախաձեռնության կայքի և հավելվածի ստեղծման մրցույթ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և FAST-ը հրավիրում են ծրագրավորողներին ստեղծել Հայաստանում անտառվերականգնման ամենամեծ նախագծի կայքն ու բջջային հավելվածը։

2020թ․ հոկտեմբերի 10-ին Հայաստանում նախատեսվում է տնկել ՝10 միլիոն ծառ։ Այդ կերպ բոլորով կպայքարենք կլիմայի փոփոխության, գլոբալ տաքացման դեմ՝ համախմբելով աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին։

Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) աջակցությամբ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո։

Դիմել մինչև փետրվարի 14-ը` info@10m.am

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 11 818 557 համարին։

Share