Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթի հաղթողները
News 06/02/2020 11:07

Փետրվարի 5-ին ՀԲԸՄ-ում տեղի ունեցավ «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթի եզրափակիչ փուլի և դրամաշնորհի տրամադրման միջոցառումը։

16 եզրափակիչ փուլ անցած ստարտափներից 7-ը ստացան 2.500.000 դրամաշնորհ։ Այդ թիմերն էին՝ Dzook-ը, Robin-ը, NanoEnergySolarCells-ը, InvestigateRobot-ը, Bridge42-ը, Pinokit, SimLas-ը:

Մրցույթի նպատակն էր խթանել բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ աջակցելով նորարար գաղափարների կյանքի կոչմանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտի էկոհամակարգի զարգացմանը:

Ինչպես նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը սա միակ դրամաշնորհ ստանալու հնարավորությունը չէ. «Եթե չեք հասցրել դիմել մրցույթին, ապա 2020 թվականին դրամաշնորհների ևս մի քանի մրցույթներ են լինելու, խնդրում եմ ուշադիր լինել և դիմել մնացած մրցույթներին։»։

Հիշեցնենք, որ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը դեկտեմբերի հրավիրել էին բոլոր հետաքրքրված նորարարներին, բարձր տեխնոլոգիաների ոլոորտում նոր գաղափարներ ունեցող սկսնակ թիմերին (startups), տեխնոլոգիական ոլորտի ձեռներեցներին մասնակցելու «Գաղափարից մինչև բիզնես դրամաշնորհ» մրցույթին: