Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Աշտարակում  եւ Երեւանում գարնանը կանցկացվեն «Կանայք տվյալագիտության մեջ» խորագրով միջոցառումները
News 10/02/2020 10:22

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը (ՁԻՀ)`դառնալով Սթենֆորդի համալսարանի կողմից անցկացվող  «Կանայք տվյալագիտության մեջ» (Women in Data Science) կոնֆերանսի գործընկեր, ապրիլի 25-ին Երեւանում եւ Աշտարակում կկազմակերպի WiDS Ashtarak եւ WiDS Yerevan միջոցառումները:

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսն անցկացվում է 2015թ.-ից՝ աշխարհի 50 երկրի շուրջ 150 քաղաքում։

Երևանում և Աշտարակում կայանալիք միջոցառումների մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու հայ և արտերկրի գիտնականների աշխատանքներին, մասնակցելու հետաքրքիր քննարկումների, ինչպես նաև կբացահայտեն Հայաստանում եւ աշխարհում տվյալագիտության կիրառելիությունը ամենատարբեր ոլորտներում՝ ներառյալ բիզնեսը, արդյունաբերությունը, ճարտարագիտությունը, քաղաքաշինությունը, բժշկությունը և այլն։

Նշենք, որ Հայաստանում ՁԻՀ-ի կողմից կազմակերպվող «Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսների դեսպանն է ՁԻՀ բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը։ Միջոցառումները կանցկացվեն Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ (ISTC)։

«Հայաստանում Լեհաստանի դեսպանատան օժանդակությամբ՝ 2019թ. նոյեմբերի 13-14-ը հայաստանյան պատվիրակության կազմում Վարշավայում մասնակցեցի Perspektywy Women in Tech Summit 2019 համաժողովին: Այնտեղ ծանոթացա WiDS կոնֆերանսի համահիմնադիր Մարգո Գերիտսենի հետ, ում հետ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց, որ ՁԻՀ-ը կարող է դառնալ WiDS-ի դեսպանը Հայաստանում»,- պատմել է Ամալյա Եղոյանը, հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքում նախատեսվում է ունենալ 100-ից ավելի մասնակից: 

«Կանայք տվյալագիտության մեջ» կոնֆերանսի նպատակն է ուղղորդել կանանց դեպի տվյալագիտության ոլորտ: Ամալյա Եղոյանն ընդգծել է, որ կանանց ներգրավվածության ավելացումը բարձր տեխնոլոգիաների ոլորտում նաեւ Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի առաքելություններից է:

«Համոզված եմ, որ այս համագործակցությունը ոգեւորող խթան կհանդիսանա կանանց  համար՝ մասնակցելու տվյալագիտության ոլորտի դասընթացների եւ ծրագրերի: Ցանկանում եմ հատկապես առանձնացնել Աշտարակ քաղաքում միջոցառման անցկացման փաստը, քանի որ այն առանցքային է Հայաստանի տեխնոլոգիական ապակենտրոնացման և մարզային հզորացման գործընթացում»,- եզրափակել է Ամալյա Եղոյանը: