FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել են «1991 ստորաբաժանման» FAST հիմնադրամի նախապատրաստական դասընթացի մասնակիցներին ու մասնակցել են մաթեմատիկայի դասին։
Անմիջական շփման ընթացքում կողմերն ստացել են իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները։ Նախարարն ընդգծել է դասընթացի, «1991 ստորաբաժանման» կարևորությունը և շնորհակալություն է հայտնել FAST-ին համագործակցության համար։
Հիշեցնենք, որ FAST հիմնադրամում մեկնարկել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացը։ 46 ապագա զինծառայողներ բացառիկ հնարավորություն են ստացել մասնակցելու տվյալագիտության և արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ 6 ամսյա անվճար դասընթացին։
«1991 ստորաբաժանման» մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։