Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Կլիմայի փոփոխության դեմ պայքարող ստարտափների մրցույթը ընդունում է հայտեր
News 11/02/2020 13:24

Եթե ձեր բիզնեսը կամ նախագիծը կարող է դրական ներգործություն ունենալ կլիմայի փոփոխության ապագայի վրա, ապա կարող եք մասնակցել Clim@-ին։ Clim@-ն սպասում է հայտերի ողջ աշխարհի ընկերություններից ու փորձառու ստարտափերից: Եթե ունեք հրաշալի գաղափար, որը ոչ միայն բավարարում է շուկայի պահանջները, այլև կարող է փոխել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի միջոցները, ապա կարող եք այցելել հետևյալ հղումով և դիմել մրցույթին:

Մրցույթի շնորհիվ դուք կկարողանաք ներկայացնել ձեր գաղափարը հնարավոր հովանավորներին և ներդրողներին և կստանաք 30,000 եվրո մրցանակային գումարից ձեր մասնաբաժինը ստանալու հնարավորությունը:

Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։