Categories: News

Տեղի կունենա Դրեյփեր համալասարանում սովորելու նախնական փուլն անցած մասնակիցների հարցազրույց

Փետրվարի 13-ին և 14֊ին՝ ժամը 11:00֊ին, ՀԲԸՄ գրասենյակում (Մելիք Ադամյան փող.) տեղի կունենա Դրեյփեր համալասարանում պետական կրթաթոշակով սովորելու համար դիմած և նախնական փուլն անցած մասնակիցների հարցազրույցի և արդյունքների ամփոփման միջոցառումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։

Share