Մեկնարկում է Աքսելերատոր #5 ծրագիրը
News 12-02-2020 13:17

Արդեն երկրորդ անգամ մեկնարկում է Աքսելերատոր #5 ծրագիրը։ Աքսելերատոր #5 ծրագրի հիմնական նպատակն է խթանել Հայաստանում բնակվող կանանց և աղջիկներին մուտք գործել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտ՝ իրականացնելով նրանց համար տեխնոլոգիական և բիզնես ուղղվածության դասընթացներ, ինչպես նաև օգնել նրանց ստեղծել սեփական ստարտափ նախագծեր:

Դասընթացների ուսումնական ծրագիրը նախատեսված է սկսնակ կանանց և երեխաների համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ, սակայն չունեն գիտելիքներ այդ ոլորտում իրենց դրսևորելու համար։ Աքսելերատոր #5 vol.2 Kidz ծրագրին կարող են մասնակցել ինչպես աղջիկները, այնպես էլ տղաները:

Ու՞մ համար է

Աքսելերատոր #5-ը նախատեսված է 2 տարիքային խմբերի համար` 8-15 տարեկան աղջիկների և տղաների և 15 տարեկանից բարձր կանանց և աղջիկների՝ համապատասխան պայմաններով և ուսումնական ծրագրերով: Ծրագրին մասնակցելու համար նախնական գիտելիքներ չեն պահանջվում, քանի որ ծրագիրը նախատեսված է սկսնակների համար: Ուստի, Աքսելերատոր #5 նախագիծը իր դռներն է բացում Հայաստանի մարզերում բնակվող, ինչպես նաև այլ երկրներից տեղահանված կանաց և երեխաների առջև։

Ե՞րբ և Որտե՞ղ

Ծրագիրը հայտերի ընդունման մեկնարկը կտրվի փետրվարի 11-ին, որը համարվում է Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օր։ Աքսելերատոր #5 ծրագիրի տևողությունը 20 շաբաթ է։ Դասընթացներն ու սեմինարները տեղի կունենան շաբաթական 2-3 անգամ։ Աքսելերատոր #5 Kidz-ը տեղի կունենա Երևանում (Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում) և Սիսիանում (Sisian Education Center)։ Աքսելերատոր #5 ծրագիրը նախատեսված 15 տարեկանից բարձր կանանց և աղջիկների համար տեղի կունենա Երևանի Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC Foundation)։

Ծրագրի ավարտից հետո՝

- Մասնակիցները կստեղծեն ստարտափներ սեփական գաղափարների շուրջ և կընդլայնեն ՏՏ ոլորտում իրենց ծանոթությունների շրջանակը։ Լավագույն ստարտափները հնարավորություն կստանան մասնակից դառնալու ImpactAim աքսելերացիոն ծրագրին, որտեղ հատուկ նախագծված ուսումնական պլանի և աշխատարանների միջոցով կկարողանան բարելավել ստարտափի դիրքերը շուկայում։

- Լավագույն ուսանողները կստանան վերապատրաստվելու հնարավորություն և հետագայում կկարողանան ինքնուրույն դասավանդել իրենց իսկ ուսումնասիրած առարկաները՝ օգնելով ծրագրի հաջորդ փուլին։ Ուսանողներից որոշները նաև կկարողանան դասավանդել այն մարզերում, որտեղ բնակվում են։

Բոլոր հետաքրքրված կանայք և երեխաները կարող են դիմել մինչև Մարտի 3-ը, 2020թ:

Ծրագիրը մասամբ կհոգա տրանսպորտի ծախսերը։ Ծրագրին մասնակցությունը անվճար է։

Աքսելերատոր #5-ն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ImpactAIM աքսելերատորի, Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ հիմնադրամ), Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի (AITC), Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ: