Նոյեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Sofetch ստարտափը Սիլիկոնյան հովտում մասնակցում է Startup Grind գլոբալ համաժողովին
News 14/02/2020 09:30

Google for Startups-ի գործընկերությամբ իրականացվող Startup Grind-ի կողմից «ՍոՖեչ» հայկական ստարտափն այս օրերին մասնակցում է 2020 թվականի «Ստարտափ գրայնդ» գլոբալ համաժողովի  «Մեկնարկող բիզնես» անվանակարգում: Համաժողովն անցկացվում  է Սիլիկոնային hովտում, «ՍոՖեչ»-ը միակ ստարտափն է Հայաստանից, որ այս տարի ներկա է համաժողովին:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից սփյուռքահայ ձեռներեցների ստարտափներին նվիրված «Ներուժ» ինտերակտիվ ծրագրի շրջանակում «ՍոՖեչը» գրավեց առաջին մրցանակ: Այժմ թիմը Բիլայն ստարտափ ինկուբատորի 6-րդ շրջափուլի ռեզիդենտ ստարտափներից մեկն է։

sofetch-ը ստեղծում է հավասար հնարավորություններ եւ շուկայական միջավայր գեղեկցության խնամքի ծառայություններ մատուցողների, սպառողների ու խնամքի սրահների սեփականատերերի համար: Այս հարթակը թույլ է տալիս ունենալ առավել ներդաշնակ տնտեսական փոխգործակցություն մարմնի արտաքին խնամքի ոլորտի երեք գլխավոր և հաճախ միմյանցից անջատ գտնվող կողմերի՝ տարածք տրամադրողների, մարմնի արտաքին հարդարանքի մասնագետների և հաճախորդների միջև: Արդյունքում, սա կնպաստի այս տնտեսական ոլորտի զարգացմանն այնպես, որ հաճախորդները կստանան ավելի բարձրակարգ ծառայություններ, իսկ մասնագետներն՝ ավելի շատ կվաստակեն իրենց աշխատանքով:

Ստարտափի հիմնադիր և գործադիր տնօրեն Մեգի Ռայանն ասում է. «Մեր հիմնական գաղափարն այն է, որ մասնագետները կարողանան ավելի շատ վաստակել՝ իրենց մատուցած ծառայությունների դիմաց վճարվելով անմիջապես պատվիրատուից: «ՍոՖեչի» նորարարությունը հանդես է գալիս ֆիզիկական տարածքի մասին նոր ընկալումների ձևավորման մեջ: Մեր ստեղծած ծրագիրն իրենից ներկայացնում է գեղեցկության խնամքի ոլորտի համագործակցային դաշտ, որի միջոցով մարմնի արտաքին հարդարանքի մասնագետները նաև կկարողական կիրառել Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման համակարգ (CRM)՝ ինքնուրույն վարելու համար սեփական բիզնեսն ու եկամուտները, իսկ սպառողների համար կապահովվի միասնական և դյուրին սպասարկում: Սա, ի վերջո, բոլոր կողմերի համար համաչափորեն առավելագույնի կհասցնի գեղեցկության խնամքի ոլորտի որակը»:

Երևանում նախնական փորձաշրջանից հետո ակնկալվում է, որ ծրագիրը կգործարկվի նաև Մոսկվայում, Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում: «ՍոՖեչը» նպատակ ունի խթանել գեղեցկության խնամքի ոլորտում աշխատանքային տարածքներ տրամադրողների և ծառայություններ մատուցողների անկախ ու ճկուն գործունեությունը, աճը, ընդլայնել նրանց հնարավորությունները, ինչպես նաև ստեղծել աշխատանքային հարմարավետություն և փոխշահավետ հարաբերություններ նրանց և գեղեցկության խնամքի ծառայությունների սպառողների միջև:

Մարգարեթ Ռայանի և Լարիսա Հովհաննիսյանի կողմից « ՍոՖեչը» Հայաստանում ստեղծվել է 2019 թվականին: Ամբողջովին աղջիկներից կազմված թիմը մշակել է հաճախորդների սպասարկման մի հարթակ, որը միավորում է գեղեցկության խնամքի ծառայություններ մատուցողներին, սպառողներին և գեղեցկության սրահների սեփականատերերին: Բջջային hավելվածը iOS համակարգում հասանելի կլինի 2020 թվականից:

Startup Grind-ի մասին

Startup Grind-ը անկախ ստարտափների ամենամեծ համայնքն է, որն ակտիվորեն կրթում, ոգեշնչում և միավորում է 3,500,000 ստարտափների հիմնադիրների ամբողջ աշխարհում գործող իր ավելի քան 600 մասնաճյուղերում: Սիլիկոնային հովտում հիմնադրված Startup Grind-ը զարգացնում է ավելի քան 125 երկրում գործող ստարտափների էկոհամակարգերին՝ տարաբնույթ միջոցառումների, մեդիայի հարթակների և գործընկերությունների շնորհիվ այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսին Google for Startups-ն է: Աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող ամենամսյա միջոցառումները ի հայտ են բերում ստարտափների հաջողակ հիմնադիրների, նորարարություններով ու կրթությամբ զբաղվողների, ինչպես նաև ներդրողների, որոնք կիսվում են մեծ ընկերությունների ստեղծման ճանապարհին իրենց քաղած դասերով և փորձով: Startup Grind-ը նաև կազմակերպում է ամենամյա երկու գլխավոր համաժողովներ՝ Գլոբալ համաժողովը և Եվրոպական համաժողովը: Մինչև օրս Startup Grind-ը միլիոնավոր ձեռնարկատերերի աջակցել է մենթորության, գործընկերային կապերի ստեղծման և նոր աշխատակիցների ներգրավման հարցերում, ինչպես նաև ֆինանսավորում հայթայթելու և նոր օգտատերերի ձեռք բերման գործում: