Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Հայտնի են Սիլիկոնյան հովտում սովորելու դրամաշնորհ ստացած ստարտափները
News 14/02/2020 11:04

Փետրվարի 13-ին հայկական 5 ստարտափներ ստացան շուրջ 15,000-ական ԱՄՆ դոլլար պետական դրամաշնորհ` ԱՄՆ Սիլիկոնյան հովտի Դրեյփերի համալսարանում ձեռներեցության դասընթացներին մասնակցելու համար։ Նշենք, որ ևս 3-ը ժյուրիի կողմից ստացան 50% զեղչ՝ նույն ծրագրին մասնակցելու համար:

Այդ 5 ստարտափներն էին ForestGuard-ը, eSwap-ը, Yolo-ն, OORES-ը և ForgeFiction-ը։ Իսկ 50% զեղչ ստացան Robin-ը, Cerebrus-ը և Garoon Tech-ը։ Նրանք 7 շաբաթ կանցկացնեն Սիլիկոնյան հովտում, ձեռք կբերեն մասնագիտական գիտելիքներ և փորձ, կծանոթանան ոլորտի առաջատար ընկերությունների և ձեռնարկատերերի հետ:

Ինչպես նշեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020 թվականին ևս 10 ձեռներեցների կտրամադրվի պետկան կրթաթոշակ Դրեյփերի համալսարանում ուսանելու համար, իսկ 30 ստարտափների՝ ներդրողների և գործընկերների հետ, հատուկ ծրագրով Սիլիկոնյան հովտում վերապատրաստում անցնելու համար: