Փետրվարի 20-ին ժամը 14։00-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնը հրավիրում է մասնակցելու ԳՏԿ Cerebrum ընկերության հետ համատեղ կազմակերպվող ThinkTank-ին, որի ընթացքում մասնակիցները կփորձեն տալ առաջադրանքին լուծում Java, Node JS/Javascript, python լեզուների միջոցով։
Ի՞նչ է պետք մասնակցության համար․
– Java, Node JS/Javascript, python լեզուներից որևէ մեկի իմացություն,
– սովորելու ցանկություն,
– ամենակարևորը՝ բարձր տրամադրություն։
Մրցութային առաջադրանքին ամենալավ լուծում առաջարկած անձին սպասվում է անակնկալ։
Ի՞նչ է ThinkTank-ը
ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ, ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են՝
– ինքնադրսևորվել,
– բացահայտել իրենց տաղանդները,
– տեսական գիտելիքները կիրառել գործնականում,
– շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ։
Մասնակցության համար մինչև փետրվարի 19-ը ժամը 12։00-ն հարկավոր է լրացնել կից հղմամբ հայտաձևը։