News
17/02/2020 11:05
Փետրվարի 19-ին 19։00-ին Impact Hub-ում (Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա “Ֆոնդահայթայթումը Հայաստանում․ ներկա մարտահրավերներն ու հնարավորությունները” թեմայով քննարկումը։
Հայաստանում Ֆոնդահայթայթման մասնագետների ասոցիացիան և Իմփեքթ Հաբ Երևանը հրավիրում են մասնակցելու Հայաստանում ֆոնդահայթայթման ոլորտի վերաբերյալ պանելային քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպվում է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության կրթաթոշակի ծրագրի շրջանակում։
Մասնակցությունն անվճար է։ Միջոցառմանը մասնակցելու համար կարող եք գրանցվել անցնելով հետևյալ հղումով։
Նշենք, որ միջոցառման լեզուն հայերենն է։