Կենսատնտեսությունը թեժ թեմա է ամբողջ աշխարհում: Եվ բոլոր հետաքրքրվածները հնարավորություն ունեն մասնակցել այդ թեմայով բուռն քննարկումների և խորը գիտելիքներ ձեռք բերել:
Կոմո Լճի Առաջադեմ Հետազոտությունների Դպրոցը (Lake Como School of Advanced Studies) այս հետաքրքիր թեման ուսումնասիրելու համար կազմակերպում է ամառային դպրոց: Մայիսի 25-29-ը Իտալիայի Կոմո քաղաքում ընտրված 40 ուսանողներ հնարավորություն կունենան հաճախելու «Կենսատնտեսության դպրոց. Հիմնարար գիտությունից մինչև նոր տնտեսություն»։
Դոկտոր Արմեն Օրուջյանը, FAST-ի գործադիր տնօրեն, հրավիրված դասընթացավար է այնտեղ: Նրա զեկույցը նվիրված կլինի ձեռնարկատիրության զարգացման մեթոդներին, նորարարություններին և առաջնորդությանը: Անհատական օրինակով, Արմեն Օրուջյանը ուսանողներին կպատմի առևտրայնացման փուլերի մասին` նրանք կսովորեն, թե ինչպես պրոյեկտի պլան մշակել և այնուհետև գաղափարը վերածել գիտական ստարտափի:
Դասընթացավար է նաև FAST-ի տնօրենների խորհրդի նախագահ դոկտոր Կարապետ Անդրանիկյանը: Բոլոր հրավիրված խոսնակների հետ կարող եք ծանոթանալ հետևալ հղումով։
Ամառային դպրոցը կտրամադրի ասպիրանտուրայի ուսանողներին և տարբեր ոլորտների հետազոտողներին կենսատնտեսության հետ կապված հիմնական գիտելիքնելիքներ: Ծրագիրն առաջարկում է ենթամոդուլների տեսքով կազմակերպված միջդիսցիպլինար դասախոսությունների շարք՝ սկսած կենսաբանության և կենսատեխնոլոգիայի մեջ օգտագործված հիմնական գիտական գործիքներից, և ավարտված առավել կոնկրետ թեմաներով, որոնք վերաբերվում են հիմնական տնտեսական, կառավարչական, սոցիոլոգիական և էթիկական խնդիրներին:
Ամառային դպրոցի մասին ավելին իմանալու և մինչև մարտի 15-ը դիմելու համար կարող եք անցնլ հետևյալ հղումով։