Categories: News

Մեկնարկում է մոնտաժի հմտությունների ձեռքբերման դասընթաց

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գործող Creopia Productions Creopia-ն Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի և Stardust-Startup Factory ՀԿ-ի աջակցությամբ սկսում է միամսյա անվճար դասընթաց մոնտաժի հմտությունների ձեռքբերմամբ հետաքրքրված վանաձորցիների համար։

Ոլորտում նախնական փորձ անհրաժեշտ չէ, պարզապես պետք է հետաքրքրություն վիդեոյի նկատմամբ և սովորելու մոտիվացիա: Դուք կսովորեք՝ ինչպես օգտվել Adobe Premiere Pro ծրագրից ու ինչպես կիրառել ձեր հմտությունները դասընթացի ավարտից հետո: Դասընթացը տեղի կունենա VTC-ի քովորքինգ տարածքում (համաաշխատանքային տարածք) մարտ ամսին՝ երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, երեկոյան:

Դասընթացին կարող եք գրանցվել առցանց՝ հետևյալ հղումով։

Գրանցման վերջնաժամկետը փետրվարի 23-ն է։

Հարցերի դեպքում կարող եք գրել Creopia Productions ֆեյսբուքյան էջին։

Share