Փետրվարի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (AUA) Ձեռներեցության և նորարական տեխնոլոգիաների կենտրոնը (EPIC) անցկացրեց իր ինկուբացիոն ծրագրի հերթական դեմո օրը։
Դեմո օրվա ընթացքում ստարտափները հնարավորություն ստացան իրենց բիզնեսը ներկայացնել ներդրողներին, մենթորներին, աքսելերատորներին, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին, շրջանավարտներին և աջակիցներին: Միջոցառումը նաև տեղի էր ունենում ուղիղ եթերում:
2019 թվականի աշնանային փուլի մասնակիցները գրանցվել էին EPIC ինկուբատորի ծրագրին 2019 թվականի հոկտեմբերին: Ծրագիրը բաղկացած էր ինտենսիվ սեմինարներից, մենթորների և խորհրդատուների հետ անհատական հանդիպումներից, ինչպես նաև տեղական և միջազգային ձեռներեցների դասախոսություններից: Ծրագիրն ավարտելուց հետո թիմերը սկսեցին կառուցել իրենց գաղափարների բիզնես մոդելները:
Ինկուբատորի դեմո օրվան իրենց ստարտափները ներկայացրեցին յոթ թիմեր։
EatUp-ը բջջային հավելված է, որը թույլ է տալիս մարդկանց կառավարել իրենց սննդակարգը՝ օգնելով նրանց կատարել ավելի լավ սննդի անհատականացված ընտրություն:
UniQ-ը հարթակ է, որը կապում է սոցիալական ցանցերի և փոքր բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներին հեղինակների հետ, որոնք տեքստեր են տրամադրում սոցիալական ցանցերում հրապարակումների համար:
TutWiser-ը երկկողմանի հարթակ է, որը միավորում է ուսանողներին և ուսուցիչներին:
LearnY-ը առաջարկում է կիրառական կրթական խաղային լուծումներ`ուսուցման բարելավման համար:
AI Language Wiz-ը լեզուներ ուսուցանող բջջային հավելված է, արհեստական բանականությամբ վերահսկվող անիմացիոն ավատարով, որը հանդես է գալիս որպես դասախոս:
Feedle-ը ավտոմատ կենդանիների կերակրման համակարգ է, որն օգտագործում է IoT տեխնոլոգիան թարմ սնունդ և ջուր ապահովելու համար, ինչպես նաև վերահսկում է կենդանիների առողջությունը՝ հիմնված նրանց ուտելու սովորությունների վրա:
Salon-ը կոսմետիկ ծառայությունների առցանց ամրագրման հավելված է:
Նրանից հետո, երբ ստարտափները պատմեցին իրենց ստարտափների մասին, թիմերը հնարավորություն ունեցան շփվել դեմո օրվա հյուրերի հետ և պատասխանեցին հետաքրքրված ներդրողների և ձեռնարկատերերի հարցերին: