Categories: News

FAST-ի թիմի անդամները մասնակցել են կարողությունների զարգացման և խնդիրների լուծման աշխատարանին

«Կիրառական վարքաբանության ակադեմիա» աշխարհում առաջատար Մեծ Բրիտանիայի վարքաբանական թիմի նախաձեռնությամբ FAST-ի թիմի անդամները մասնակցել են կարողությունների զարգացման և խնդիրների լուծման վրա հիմնված ուսուցման եռօրյա աշխատարանին՝ համագործակցելով Հայաստանի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի հետ:

Հիմնվելով վարքաբանության և բարձրագույն կրթության արդիականացման ոլորտներում փորձի վրա՝ FAST-ն օգնել է զարգացնել վարքաբանական փորձարկումներ «Աշխատիր, Հայաստան» կառավարության նախաձեռնության համար, որոնք հնարավոր է կիրառել Հայաստանում կրթության և աշխատաուկայի միջև բացը լրացնելու համար։

Share