Հուլիս, 2024
July 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Տեղի կունենա «ԱրմՀայԹեք 2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը
News 24/02/2020 10:47

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մարտի 26-28֊ը, Հայաստանում երրորդ անգամ կանցկացվի «ԱրմՀայԹեք 2020» սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը:

Միջոցառման ընթացքում տեղի կունենա գործարար համաժողով, շնորհանդեսներ, ինչպես նաև բիզնես հանդիպումներ:

Ցուցահանդեսը մեկ հարկի տակ է հավաքում ավելի քան 20 երկրների ռազմարդյունաբերական և պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավել միջազգային ընկերությունների, բարձրաստիճան պաշտոնյաների և ոլորտի վառ ներկայացուցիչների: Այն հարթակ է ստեղծում նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքի ներկայացման և նոր շուկաների բացման համար:

Ցուցահանդեսի գերակա ուղղություններն են կառավարման համակարգերը, կապի և հաղորդակցության միջոցները, զորքերի ավտոմատ կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքերը և թռչող համակարգերը, լազերային տեխնոլոգիաները և այլ արդի թեմաներ: