Categories: News

Տեղի ունեցավ ThinkTank ծրագրավորման մրցույթը

Փետրվարի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը, համագործակցելով Cerebrum ընկերության հետ, իրականացրեց ThinkTank մրցույթը, որի ընթացքում մասնակիցները կատարեցին տրված առաջադրանքը՝ Java, Node JS/Javascript, Python լեզուների միջոցով։

Մրցույթի հաղթող ճանաչվեց ԳՏԿ «Յանդեքս ծրագրավորման դպրոց»-ի շրջանավարտ Սահակ Սահակյանը։

Նշենք, որ այս նախաձեռնության շնորհիվ ՁԻՀ-ը և ԳՏԿ-ն, համագործակցելով ՏՏ ընկերությունների հետ, ընձեռում են նոր հնարավորություն երիատասարդներին և պատանիներին, ովքեր ցանկանում են`

– ինքնադրսևորվել,

– բացահայտել իրենց տաղանդները,

– տեսական գիտելիքները կիրառել գործնականում,

– շփվել ոլորտով հետաքրքրված հասակակիցների հետ:

Share