Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Creative Mornings․ Գևորգ Պողոսյանի դասախոսությունը CMInvest թեմայի շուրջ
News 26/02/2020 11:33

Փետրվարի 29-ին, առավոտյան ժամը 10:30-ին Renderforest-ի գրասենյակումցտեղի կունենա Creative Mornings-ի հերթական միջոցառումը։ Փետրվարի «ներդրում» թեմայով կայանալիք դասախոսությունը կվարի «Միլենիում 5» ընկերության գլխավոր պրոդյուսեր Գևորգ Պողոսյանը, ով կխոսի CMInvest թեմայի շուրջ:

Գևորգ Պողոսյանը ձեռներեց է ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձով։ Ավարտել է Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիան: Լինելով գրաֆիկ դիզայներ՝ սկսել է իր ձեռնարկատիրական գործունեությունը գովազդային գործակալություն և դիզայն ստուդիա հիմնելով։ Հետագայում հիմնադրել է «Իդրամ» վճարային համակարգը, իսկ այժմ հանդիսանում է «The Crowdfunding Formula» ընկերության համահիմնադիր, «SPRINT» ֆոնդի համահիմնադիր և խորհրդի անդամ, ինչպես նաև 2017 թ․-ից հանդիսանում է «BANA»-ի համահիմնադիր և որպես «Բիզնես Հրեշտակ» ներդրումներ է կատարում հայկական ստարտափերում։ 2019 թ․-ին Գևորգն իր ընկերների հետ հիմնել է «Միլենիում 5» վիդեո արտադրության ընկերությունը:

Մուտքը ազատ է, բայց մասնկացելու համար կարկավոր է գրանցվել։ Դա կարող եք անել հետյալ հղումով։

Creative Mornings-ը ստեղծագործ համայնքի համար նախատեսված ամենամսյա դասախոսությունների շարք է, որն անց է կացվում աշխարհի 210 քաղաքներում: CreativeMornings Yerevan-ի նպատակն է մեր քաղաքում զարգացնել ստեղծագործ համայնքը, ինչպես նաև ստեղծել հարթակ ստեղծագործ ոլորտներով հետաքրքրվող անձանց շփումն ապահովելու համար: