Մարտ, 2024
March 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ստարտափ ինկուբատորները և աքսելերատորները Հայաստանում․ ծրագրերին դիմելու գլխավոր նախապայմանները
News 26/02/2020 12:08

Հայաստանում Beeline-ի և Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամի համատեղ իրականացվող StartHub նախագծի շրջանակում հունվարի 30-ին տեղի ունեցավ հերթական ՍտարտՀաբ Օֆլայն հանդիպում-քննարկումը։ ՍտարտՀաբ Օֆլայնը միջոցառումների շարք է, որի ընթացքում ստարտափների ներկայացուցիչները քննարկումներ են անցակացնում ՏՏ ոլորտի առաջատարների հետ։

Հանդիպման խորագիրն էր՝ «Ստարտափ ինկուբատորները և աքսելերատորները Հայաստանում»։ Բանախոսներն էին՝ Անդրեյ Պյատախին՝ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն, Աննա Թանթուշյան՝ Armenia Startup Academy ծրագրի մենեջեր, Հայկազ Արամյան՝ FAST հիմնադրամի նորարարությունների առաջատար վերլուծաբան, Գրիգոր Հովհաննիսյան՝ Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար։

Հանդիպման ընթացքում բանախոսները ներկայացրել են Հայաստանում ստարտափ ինկուբատորների և աքսելերատորների գործունեությունը։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը նշեց, որ նրանց համար մեծ պատիվ է լինել Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մի մասը։ «Beeline Startup Incubator-ը այնպիսի տեղ է, որտեղ երիտասարդ աղջիկները և տղաները ոչ միայն եկել են իրենց գաղափարներով ինչ-որ մի բան սովորելու, այլև արդեն ստեղծել են իրենց պրոյեկտները, ներդրումներ են ստացել: Մենք համոզված ենք, որ սա անելով, մենք մեր երկիրը դարձնում ենք ավելի հզոր և լավը։ Եվ շարունակելու ենք դա անել»։

Ստարտափ ինկուբատորների ղեկավարները իրենց հերթին պատմեցին այն մասին, թե ինչպես են ընտրում այն գաղափարները, որոնք մասնակցում են իրենց ծրագրերին։

FAST հիմնադրամի նորարարությունների առաջատար վերլուծաբան Հայկազ Արամյանը նշեց, որ FAST-ը ստարտափներին աջակցելու ուղղություն ունի։ Մեկը Startup Studio-ն է, որին դիմում են արդեն պատրաստ ստարտափները։

«Մեր հիմնական պահանջն է, որ լինի թիմ, STEM ուղղվածությունը, գրանցումը Հայաստանում։ Մենք գնահատում ենք ստարտափը տարբեր չափանիշներով՝ ապրանք, նորարություն, ներուժ, որը այն ունի տնեսության և Հայաստանի համար, և այլն։ Իսկ երկրորդը Budding Entrepreneurs ծրագիրն է, որտեղ մենք կենտրոնանում ենք արդեն սկսնակ ձեռներեցների վրա։ Startup Studio-ում աշխատելու փորձը մեզ հուշեց, որ Հայաստանում էկոհամակարգի խնդիրը ստարտափ pool-ի պակասն է։ Ինչպես նշեց պարոն Պյատախինը, մեր ստարտափները հերթով գնում են տարբեր աքսելերացիոն և ինկուբացիոն ծրագրերի, ինչը, իմ կարծիքով, այդքան էլ լավ չի էկոհամակարգի համար։ Քանի որ դա երկարացնում է ստարտափի development stage-ը, և ռեսուրսները արդյունավետ չեն ծախսվում։ Դա պատճառներից մեկն է, որ FAST-ը  նպատակ ունի իր ռեսուրսները ներդնելու ոչ թե ստարտափների աջակցության, այլ ստարտափ ստեղծելուն։ Դրան է ուղղված մեր նոր InVent ծրագիրը»: InVent ծրագրի մասին կարող եք կարդալ մեր նյությում։

Armenia Startup Academy ծրագրի մենեջեր Աննա Թանթուշյանը պատմեց ակադեմիայի մասին և թե ում համար է այն նախատեսված։ «Armenia Startup Academy-ն 12 շաբաթ տևողությամբ նախաաքսելերացիոն ծրագիր է տեխնոլոգիական ստարտափների հիմնադիրների համար, որը միտված է ներդրումների պատրաստ ստարտափներ պատրաստելու, ինչպես նաև նրանց աջակցելու ռեգիոնալ և միջազգային աքսելերայիոն ծրագրերի մասնակցելու համար, ինչը կօգնի նրանց ավելի արագ զարգանալ։ Մինչ օրս մենք աշխատել ենք ավելի քան 70 ստարտափի հետ, որոնցից 52-ը հաջողությամբ ավարտել են ծրագիրը և արդեն իսկ $2 միլիոնի չափ ներդրումներ են ներգրավել»։

Աննան նշեց, որ ստարտափների միջև ընտրություն կատարելիս, հիմնականում հաշվի են առնվում ստարտափի մաշտաբայնության պոտենցիալը և թիմի կազմը։ Ուշադրություն է դարձվում նաև թիմի փուլի վրա։ Հիմնականում նախապատվությունը տրվում է նախատիպ կամ MVP ունեցող ստարափներին։ Բայց եթե ստարտափը գտնվում է գաղափարի փուլում, և ակադեմիան ուժեղ պոտենցիալ է տեսնում թիմի մեջ, ապա ստարտափը նույնպես կարող է հրավիրվել մասնակցելու ծրագրին։

Beeline Ստարտափ Ինկուբատորի և BANA-ի (Business Angel Network of Armenia) ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ Beeline-ը և BANA-ն անում են այս պրոյեկտը համատեղ։ «Այս գործունեությունը սկսելու իմաստը այն էր, որ ինկուբատոր գնացող ստարտափներին ավելի շատ պատրաստենք ներդրման կամ օգնենք շուկա մտնել։ Այդ պատճառով անցյալ տարի փոխեցինք ֆորմատը և սկսեցինք ավելի փոքր քանակով ստարտափների վրա կենտրոնանալ։ Նրանց հետ մենք ոչ թե անցնում ենք որևէ կոնկրետ ծագրով, այլև ավելի ինդիվիդուալ ենք աշխատում։ Գնահատում ենք նրանց կարիքները։ Արդեն 2019-ի թվականին հասկացանք, որ այս ֆորմատը շատ ավելի լավ է աշխատում։ Վերցնում էինք 5 ստարտափ ամեն փուլի համար, և միջինում 5 ստարտափներից 2-ը արդեն կամ ստացել են ներդրում, կամ ստանալու ընթացքում են»։