Դեկտեմբեր, 2024
November 2024
M T W T F S S
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  
Granatus Ventures-ի համահիմնադիր Մանուկ Հերգնյանը պատմում է հայկական ստարտափ էկոհամակարգի մասին
News 27/02/2020 15:24

Investor Connect-ի վերջին հարցազրույցում Հոլլ Մարթինին միանում է Granatus Ventures-ի համահիմնադիր և կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը: Granatus Ventures-ը Հայաստանում առաջին վենչուրային ընկերությունն է, որը ֆինանսավորում և կապեր է ապահովում Հայաստանում հիմնված կամ գործող հեռանկարային տեխնոլոգիական ստարտափների համար: 

Granatus Ventures-ին աջակցում է ներդրումների ոլորտի մասնագետների փորձառու խումբը, որի անդամները հետաքրքրված են մեծ ընկերությունների ստեղծմամբ: Granatus-ը հիմնադրվել է 2013 թվականին և ունի գրասենյակներ Երևանում, Լոնդոնում և Սինգապուրում: Մանուկը հանդիսանում է EV Consulting-ի հիմնադիր և կառավարող գործընկերը, առաջատար կառավարման և կորպորատիվ ֆինանսների խորհրդատվական ձեռնարկությունում, որն ունի գրասենյակներ Երևանում և Մոսկվայում: 

Այս էպիզոդում Մանուկը կիսվում է իր մտքերով այն մասին, թե ինչ է նրան առավել շատ հետաքրքրում ոլորտում, ինչպես նաև խորհուրդներ է տալիս սկսնակ ներդրողների և ստարտափների համար: 

Իր կարծիքով Հայաստանի ստարտափ էկոհամակարգը գտնվում է շատ դինամիկ էվոլյուցիայի մեջ: Հետաքրքիր նոր հնարավորություններ են բացվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեջ և այն ընկերություններում, որոնք օգտագործում են գիտական գիտելիքները և հայտնագործությունները կոմերցիոն գործունեության մեջ։ 

«Վենչուրային կապիտալի ոլորտում լինելը գրեթե ամեն օր ձեզ նոր հնարավորություններ է տալիս, նոր մարտահրավերներ: Հայաստանի ստարտափ էկոհամակարգը զարգանում է շատ դինամիկ կերպով, և մենք տեսնում ենք շատ նոր հնարավորություններ, ստարտափներ, և հատկապես ուրախ ենք նոր հնարավորությունների տեխնոլոգիական ոլորտներում և ընկերություններում, որոնք ամբողջությամբ կիրառում են գիտական գիտելիքներն ու հայտնագործությունները կոմերցիոն գործունեության մեջ։ 

Մասնավորապես, նրանք լուծում են այն հիմնարար խնդիրները, որոնց բախվում է մարդկությունն ու հասարակությունները: Ես տեսնում եմ, որ տեխնոլոգիաները շատ հնարավորություններ ունեն այդ խնդիրները լուծելու համար, բայց ես նաև տեսնում եմ դրա հետ կապված ռիսկերը: Մենք ապրում ենք հասարակության շատ արագ վերափոխումների աննախադեպ դարաշրջանում, և շատ դժվար է միանգամից գնահատել այս բոլոր հնարավորությունները։ Բայց դրանք կյանքը փոխող հնարավորություններ են վենչուրային կապիտալի ոլորտում գտնվողների համար»,- ասում է Մանուկը։

Ավելին կարող եք լսել Invest Connect-ի հարցազրույցում։