Ապրիլ, 2024
April 2024
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
Աշտարակի Ստարտափ Ակումբը Shant TV-ի տեսանյությում
News 02/03/2020 13:03

Աշտարակի Ստարտափ Ակումբի մասնակիցները ներկայացնում են իրենց տպավորությունները և հեռանկարները՝ Shant TV-ի պատրաստած տեսանյութի շրջանակներում։ 

Beeline Armenia-ի հետ համագործակցության արդյունքում, Աշտարակի Ստարտափ Ակումբի մասնակիցները ոչ միայն հնարավորություն ստացան ավելի խորացված գիտելիքներ ձեռք բերել ստարտափ մշակույթի և էկոհամակարգի մասին, այլ նաև թիմային աշխատանքի միջոցով կյանքի կոչել իրենց նպատակները։

«Ստարտափ Ակումբ»-ը կրթական նախաձեռնություն է, որի հիմնական նպատակն է օգնել մարզաբնակ պատանիներին կատարելագործել ձեռներեցության իրենց հմտությունները և նպաստել նրանց սոցիալական պատասխանատվության զարգացմանը։ Ակումբները գործում են Հայաստանի մի շարք համայնքներում՝ Ապարանում, Աշտարակում, Եղվարդում, սահմանամերձ Կոթիում ու Այգեհովիտում և այսուհետ նաև Գավառում։

Մանրամասները կարող եք դիտել տեսահոլովակում։